Դեկտեմբերի 7

Մաթեմտիկա

Խնդիր.345
Փորձիր չորս հատ 3-ով և թվաբանական որոշ գործողություններով ստանալ 1-ից մինչև 6 թիվերը: Կարող ես օգտագործել նաև փակագծներ:

Լուծում

1=(3+3-3):3

2=(3×3-3):3

3=(3+3+3):3

4=(3×3+3):3

5=(3+3)-3:3

6=(3+3+3)-3

 

Դեկտեմբերի 7

Անգլերեն

9. Choose the correct verb form.
1. The children are playing/play in the yard now.   The children are playing in the yard now.
2. My sister is watering/waters the fl owers every day. My sister is waters the fl owers evers day.
3. Father is reading/reads newspapers in the evenings. Father is reads newspapers in the evenings.
4. Della is writing/writes the exercises now.   Della is writing the exercises now.
5. They always are swimming/swim in the lake in summer. They always are swim in the lake in summer.
6. Bob is at home now. He is doing/does his lessons.  Bob is at home now. He is doing his lessons.

 

10. Make up sentences in proper tense forms.
1. They/to write/a dictation/now.           They are wraite a dication now.
2. He/to play/computer games/every day.         He plays computer games every day.
3. he/to watch TV/now?     Is he watching TV now?
4. What/he/to do/now?  Is what he doing.
5. We/not to go/to school/on Sundays.   We don’t  go to school on Sundays.
6. They/not to listen/to music/now.  They aren’t  listen to music now.

Դեկտեմբերի 7

«Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։
 հանդերձ-Հագուստ, զգեստ:
սաղարթն- Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:
հոխորտաց- Համարձակ, խրոխտ, հանդուգն
Ալեհեր-Ճերմակած մազերով:
սարսռաց- Սարսուռ բերող՝ պատճառող:
 աղերսեց— Թախանձագին աղաչել, ողոքել:

 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Շատ սիրուն եր միջին հասակի եր բարի և շատ հանփերատար եր:

3․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։Փ

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Դեկտեմբերի 7

Բնագիտություն, Քալորդ հրաբուխ

Հրաբուխի քալորդը լինում է պինդ և թույլը, թույլը նշանակում է որ լավան բարձրանում է և
հրաբուխի կողքերը ճագում են իսկ պինդը որ հրաբուխի միջուկը ավելի է արագանում և
լավան թապվում է ավելի շատ և արագ դրա համար ել լինում էն մեծ հարաբուխներ, որ-
ոնք ունեն մեծ խորք և եթե լավան թապի այդ հարբուխը կճաքի և լավան կթափվի, իսկ
փոքր հրաբուխը եթե թափվի այդ հրաբուխը կմեծանա:

 

Դեկտեմբերի 7

Մաթեմատիկա

Խնդիր.330

Բ) 3 բեռնատար մեքենաներ տեղափոխում էին 12տ  800կգ ձմերուկ:
Առաջին մեքենայում կար 3տ 240 կգ, երկրոորդում 1տ 120կգ ավելի քան
առաջինում: Որքան ձմերուկ կար երրորդ մեքենայում:

Լուծում
12 տ 800 կգ-3 տ 240 կգ=9տ  660կգ

9 տ 660 կգ+1տ 120կգ=10 տ 540 կգ

10տ 540 կգ-1 տ 120 կգ=9տ 420 կգ

Պատ.9տ 420 կգ

 

Խնդիր.339

Բ) 2 պաղպաղակն արժե այնքան, որքան 4 բլիթը: Արամը որքան պետք է
վճարի 5 պաղպաղակի համար, եթե 5 բլիթի համար վճարել է 200 դրամ:

Լուծում
200×4=800
800-200=600

Պատ.600

 

Խնդիր.340

Երկու մեքենայում կար ընդամենը 8 տ 800 կգ հացահատիկ: Դրանցում
հացահատիկի զանգվածները հավասարեցնելու նպատակով առաջին մեքե-
նայից 350 կգ հացահատաիկ տեղափոխեցին երկրորդի մեջ: Որքան հացա-
հատիկ կար յուրաքանչյուր մեքենայում նախղան տեղափոխելը: