Սեպտեմբերի 12

Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առյուծը շատ հզոր էր,  անվախ ու բարձր մռնչում էր:

Նապաստակը շատ վախկոտ և ծվծվան էր:

Աղվեսը խորամանկ էր և չար էր:

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ ամեն մարդ պետք է իր ուժերի չափով ամենինչ անի:

3. Առակի ասելիքը բնորոշող ասացրինվածքներ գտի՛ր:

Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակիր խորհուրդ կտամ ավելի խորամանկ և խելացի լինել, աղվեսին ավելի բարի իսկ առյուծին ավլեի հարգանքով լինել մյուսների նկատմամբ:


Posted 12.09.2022 by Էդուարդ Ստեփանյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*