Սեպտեմբերի 4

Դավթաշեն Վարչական Շրջան

Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր

 վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։  Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։                                                                                                                               Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։                                                                                                          Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը 1996 թ.-ին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի ընդունումից հետո Դավթաշենը դառնում է Երևան քաղաքի թաղային համայնք։ Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2009 թ. դառնում է վարչական շրջան։

Դավթաշենին կից Հրազդանի կիրճը և Դավթաշենի մի հատվածը

Տեսարժան վայրեր

1941-1945 թթ. հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր

Դավթաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցին

Տիգրան Պետրոսյան Հեղինակն ու ճարտարապետ` Նորայր Կարգանյան 2006 թ. Գտնվում է Դավթաշեն համայնքում:

Հրազդանի կիրճը Դավթաշեն վարչական շրջանում:

Դավթաշենի կամուրջ

 

Ես ապրում էմ Դավթաշենի 4րդ թաղամասում: Մեր շենքը ութ հարկանի: Մենք ապրում ենք 7րդ հարկում:  Շենքում բոլորը երիտասարդ են, երեխաները տարիքով ավելի փոքր են այդ պատճառով ես խաղում եմ բակում մյուս իմ հասակակից երեխաների հետ:Մեր բակում կան խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր որտեղ էլ մենք հաճախ խաղում ենք:


Posted 04.09.2022 by Էդուարդ Ստեփանյան in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*